Միջուկային տերությունները 91 միլիարդ դոլար են ծախսել միջուկային զենքի վրա. ICAN

Միջուկային տերություններն անցած հինգ տարվա ընթացքում մեկ երրորդով ավելացրել են միջուկային սպառազինությունների ծախսերը` արդիականացնելով իրենց զինանոցներն աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում:

ICAN-ի տվյալներով՝ միջուկային ինը տերություններ՝ ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան, անցյալ տարի միջուկային զինանոցների վրա ծախսել են 91,4 միլիարդ դոլար, ընդ որում՝ այդ գումարի կեսից ավելին՝ 51,5 միլիարդ դոլարը, բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Երկրորդ տեղում մեծ տարբերությամբ Չինաստանն է (11,8 մլրդ դոլար): Երրորդ տեղն զբաղեցնում է Ռուսաստանը (8,3 մլրդ դոլար):


Միայն 2023 թ. միջուկային զենքի վրա ծախսերն ամբողջ աշխարհում ավելացել են 10,8 միլիարդ դոլարով, ընդ որում՝ այդ գումարի առյուծի բաժինը՝ 80 %-ը, բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին: Մեծ Բրիտանիայում միջուկային զենքի վրա ծախսերն աճել են երկրորդ տարին անընդմեջ (+17 %) և անցյալ տարի կազմել 8,1 միլիարդ դոլար։ Ֆրանսիայում, Հնդկաստանում, Իսրայելում, Պակիստանում և Հյուսիսային Կորեայում ծախսերը 2018 թվականի 68,2 միլիարդ դոլարից աճել են ավելի քան 33 %-ով:

Քաղաքականություն

Պատահարներ