ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պտտահողմ՝ Լոռու մարզի Արմանիս գյուղում

Պտտահողմ է դիտվել Լոռու մարզի Արմանիս գյուղում: Այդ մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի Ֆեյսբուքի էջում:


Հիշեցնենք, որ Ստեփանավանի շրջակայքում ևս պտտահողմ էր. Գագիկ Սուրենյանը լուսանկար էր հրապարակել:


Հանրապետության տարածքում հունիսի 17-ին, 19-20-ը, 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին, 21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։


Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ