Թուրքիայում Կուրբան Բայրամի ժամանակ վիրավորվել է 16 հազար մարդ

Կուրբան Բայրամ տոնի առաջին օրը մոտ 16 հազար մարդ այցելել է Թուրքիայի բժշկական հաստատություններ, հայտարարել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ Նրանք բոլորն էլ տուժել են զոհաբերվող անասունների սպանդի ժամանակ։


«Սա տեղի է ունենում, երբ կենդանիները մորթվում են ոչ պրոֆեսիոնալների կողմից», - գրել է  Քոջան X սոցիալական ցանցում: Ըստ նրա, ամենաշատը տուժել են Անկարայում՝ 1,3 հազար մարդ: Ստամբուլում տուժել է 840 մարդ, Իզմիրում՝ 416։


Թուրքիայում սպանդը պետք է իրականացվի հատուկ նշանակված վայրերում։ Տեղի բնակիչները հաճախ խախտում են այս պահանջը, ինչի պատճառով հազարավոր մարդիկ վիրավորվում են Կուրբան Բայրամի օրը։


Կուրբան Բայրամը մահմեդական զոհաբերության ամենամյա տոն է, որը նշվում է լուսնային օրացույցի 12-րդ ամսվա 10-րդ օրը: 2024 թվականին այն սկսվել է հունիսի 16-ի գիշերը։

Քաղաքականություն

Պատահարներ