Հայտնի է «Փյունիկ»-ի մրցակիցը ՉԼ-ի որակավորման 1-ին փուլում

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանը ներկայացնելու է վերջերս երկրի չեմպիոն հռչակված «Փյունիկ»-ը։

Այսօր Նիոնում կայացել է վիճակահանությունը եւ հայկական թիմն իմացել է մրցակցին։ «Փյունիկ»-ն ուժերն է չափելու Բելառուսի չեմպիոն Մինսկի «Դինամո»-ի հետ։ Առաջին խաղը կկայանա Մինսկում։


Առաջին հանդիպումները նշանակված են հուլիսի 9-ին ու 10-ին, իսկ պատասխանները՝ 16-ին ու 17-ին։ Ժամերի ու վերջնական օրերի մասին ՈւԵՖԱ-ն կհայտնի հունիսի 21-ին։

Քաղաքականություն

Պատահարներ