Հայտնի է, թե ՌԴ-ում ինչն է հարյուրավոր մարդկանց թունավորման պատճառ եղել

150 մարդու թունավորման պատճառը լոբի պահածոներն են եղել: Հենց դրա մեջ էլ առաջացել է բոտուլինում, որը թունավորել է մարդկանց։ Ըստ Baza-ի, բոտուլիզմի գործով կալանավորվել են Kitchen on the District ընկերության հիմնադիր Անտոն Լոզինը, որակի բաժնի ղեկավար Մաշկովան, ինչպես նաև Savon-K ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Շինը։ Նրանք կասկածվում են անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ արտադրելու և վաճառելու մեջ։ 


Նախաքննության տվյալներով՝ խնդիրը եղել է հենց լոբին, որով պատրաստում են աղցանը։ Բայց դեռ պարզ չէ՝ խախտվե՞լ են պահեստավորման նորմերը, թե՞ հումքն անմիջապես եղել է անորակ։ Այժմ Savon-K ընկերության գրասենյակը կնիքվել է, լոբին առգրավվել է ստուգման։ Քննիչները խուզարկել են նաև Savon-K-ի տնօրեն Անատոլի Շինի բնակարանը և տարել փաստաթղթեր, համակարգիչներ և հեռախոսներ՝ հետագա հետաքննության համար։


Բոտուլինումի տոքսինը հայտնվել է «Lobio լոբիով» աղցանի մեջ, որը վաճառվել է «Kitchen on the District»-ի կողմից Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Նիժնի Նովգորոդում և Կազանում։ Բոլոր այս մարզերում կան թունավորվածներ, նրանց ընդհանուր թիվը գերազանցել է 150-ը։ Տասնյակ մարդիկ ծանր վիճակում են։

Քաղաքականություն

Պատահարներ