Կար ցուցակ, որտեղ գրված էր՝ անձը ՀՅԴ-ում ինչ դիրք և կապեր ունի, ըստ այդմ որոշվում էր կալանքի խստությունը. փաստաբան

Իրականացվել են զանգվածային ձերբակալություններ՝ ամբողջությամբ ոչ իրավաչափ ու ապօրինի եղանակով: Այս մասին ՀՅԴ գրասենյակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Արսեն Բաբայանը:


«Ի սկզբանե պարզ էր, որ ձերբակալությունները և հետագայում կալանքի տանելու միջնորդությունները պայմանավորված են եղել կոնկրետ անձանց կոնկրետ կուսակցական լինելու հանգամանքով և Դաշնակցությունում նրանց զբաղեցրած դիրքով, կապերով»,- նշեց նա:


Արսեն Բաբայանը շեշտեց՝ կար ցուցակ, որտեղ գրված էին անուններ, կողքը՝ ինչ կարգավիճակ ունի ՀՅԴ գրասենյակում, ինչ կապեր և հնարավորություններ ունի, և ըստ դրա էլ ընտրվում էր ամենախիստ խափանման միջոցներ կիրառելու հարցը:


«Դատարաններում ցանկացել են ամեն եղանակով ստանալ իրենց համար ցանկալի ցուցմունքներ։ Ցանկալի ցուցմունքն էր, որ որևէ մեկը հայտարարի, թե իսկապես գումար է բաժանվել։ Ոստիկանության մարզային վարչության բարձր ղեկավարության կողմից մի քանի անձի նկատմամբ կոնկրետ փորձ է արվել, ոստիկանության բաժիններում առաջարկել են տալ այդպիսի ցուցմունքներ և ասել, թե այդ դեպքում անմիջապես ազատ կարձակվեք»,- ընդգծեց փաստաբանը:


Արսեն Բաբայանն ընդգծեց՝ ում այդպիսի առաջարկ է արվել, բոլորը հիմա կալանավորված են, և դա նշանակում է, որ չեն համաձայնել այդպիսի ցուցմունքներ տալ, որովհետև չի էլ եղել այդպիսի հանգամանք:


Քաղաքականություն

Պատահարներ