Խաղաղօվկիանոսյան նավատորմը սկսել է լայնածավալ զորավարժությունները

Խաղաղօվկիանոսյան նավատորմը սկսել է լայնածավալ զորավարժությունները, որոնք տեղի կունենան հունիսի 18-28-ը։ 


Զորավարժություններին մասնակցում են մոտ 40 նավ , ինչպես նաև ռազմածովային ուժերի մոտ 20 ինքնաթիռ և ուղղաթիռ։ Այս մասին հայտնում է նավատորմի մամուլի ծառայությունը։


Զորավարժություններն անցկացվում են Խաղաղ օվկիանոսի, Ճապոնական և Օխոտսկի ծովերի ջրային տարածքներում։Մ


Նշենք, որ հունիսի 15-ին Միջերկրական ծովում համատեղ զորավարժություն են անցկացրել Խաղաղօվկիանոսյան նավատորմի և Եգիպտոսի ռազմածովային ուժերի նավերը: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը զորավարժություններն անվանել է հերթական գործնական քայլը երկու երկրների միջև ռազմածովային համագործակցության ամրապնդման ոլորտում: 

Քաղաքականություն

Պատահարներ