Մբապեն հնարավոր է բաց թողնի Եվրո-2024-ի խմբային փուլի մյուս հանդիպումները․ Le Figaro

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն հնարավոր է բաց թողնի Եվրո-2024-ի խմբային փուլի մյուս հանդիպումները: Այս մասին գրում է Le Figaro-ն:


Մբապեն չի մասնակցի խմբային փուլի առաջիկա երկու հանդիպումներին Ֆրանսիայի ընտրանու մեկնարկային` Ավստրիայի դեմ խաղում ստացած քթի վնասվածքի պատճառով:


Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին խաղում Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Ավստրիային: Ավելի վաղ հայտնել ենք, որ Մբապեն կոտրել է քիթը Եվրո-2024-ի Ֆրանսիա-Ավստրիա խաղի ընթացքում։


Խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը կխաղա Նիդեռլանդների և Լեհաստանի հավաքականների հետ: Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի հանդիպումները կմեկնարկեն հունիսի 29-ից:

Քաղաքականություն

Պատահարներ