ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովաթար. ավտոբուսը բախվել է երկու բեռնատարի և մեկ մարդատարի. կան զոհեր և վիրավորներ. ՌԴ

Սարսափելի վթար Ռուսաստանում. ավտոբուսը բախվել է երկու բեռնատարի և մեկ մարդատարի: Հայտնում են տեղական լրատվամիջոցները:


ՌԴ Ռյազանի շրջանի Մ-5 Ուրալ ավտոճանապարհին խոշոր վթար է տեղի ունեցել: 8 մարդ մահացել է, 13-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են։


Դատախազությունից հայտնել են, որ զոհերի թվում են երեք երեխա։ Հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու և ավելի անձանց մահվան:



Քաղաքականություն

Պատահարներ