ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ ՌԴ-ում․ ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել են նավթամթերքներով լի ռեզերվուարները

Դրոնների հարձակման հետևանքով Ռոստովի Ազով քաղաքում հրդեհվել են նավթամթերքներով լի ջրամբարները, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևը: Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։


«ԱԻՆ ստորաբաժանումը կազմակերպել է բաց կրակի մարում», - ասված է մարզպետի հաղորդագրության մեջ:


Գոլուբևը չի նշել այն օբյեկտը, որի վրա հարձակում է իրականացվել: Ազովի տարածքում են գտնվում «Ազովսկայա նեֆտեբազան»՝ «Դոննեֆտպրոդուկ» ՍՊԸ-ի մասնաճյուղը, ինչպես նաև «Ազովսկի» նավթավերամշակման գործարանը։


ԱԻՆ-ից ավելի ուշ պարզաբանել են, որ Ազովի շրջանում հրդեհի մակերեսը կազմում է 5 հազար խորանարդ մետր:


«Դեպքի վայր է ուղարկվել հրշեջ գնացքը։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 73 մասնագետ և 21 միավոր տեխնիկա: Տուժածներ չկան։ Օդի վիճակի վերահսկման համար ուղարկվել է Ռոսպոտրեբնադզորի լաբորատորիա», — նշել են գերատեսչությունում


Mash տելեգրամյան ալիքտժը, վկայակոչելով տեղի բնակիչներին, գրել է, որ երկնքում առնվազն հինգ կրակոց է լսվել:


«Это Ростов Новости» տելեգրամյան ալիքը, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնել է նաև, որ հրդեհվել է նավահանգստի շրջանում մեթանոլի արտադրության գործարանը:


Վերջին անգամ դրոնների հարձակման մասին Ռոստովի մարզի նահանգապետը գրել էր հունիսի 15-ին։ Նրա խոսքով՝ Կամենսկ-Շախտինսկի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը մի քանի ԱԹՍ են խոցել։ Անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են արդյունաբերական հարթակի վրա, ոչ բնակելի շինությունում վնասվել է ապակեպատումը, տուժածներ չեն եղել:


Քաղաքականություն

Պատահարներ