ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդկանց տեղափոխող ավտոմեքենան հայտնվել է գետի մեջ․ ՌԴ

ՌԴ Պրիմորիեի Տերնեյսկի շրջանում ջրի մակարդակի բարձրացման պատճառով մարդկանց տեղափոխող ավտոմեքենան հայտնվել է գետի մեջ, մարդկանց փրկել են։ Այս մասին հայտնում է տեղի արտակարգ իրավիճակների նախարարությունը:


Telegram-ալիքներում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է մեքենան կանգնած գետի մեջտեղում, ջուրը գրեթե ամբողջությամբ փակում է այն, իսկ տանիքում մարդիկ են։


Հաղորդվում է, որ որոշ ժամանակ անց մեքենան մարդկանց հետ ափ են հանել։ Պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Քաղաքականություն

Պատահարներ