Ադրբեջանի խորհրդարանը կլուծարվի, արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը դիմել է երկրի նախագահին Միլլի մեջլիսը լուծարելու համար։


«Խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի հարցերով միջազգային COP 29 նստաշրջանի ժամանակ»,-ասել է կուսակցության փոխնախագահ Թաիր Բուդանովը։


Այս տարվա փետրվարին երկրում կայացան նախագահական ընտրություններ, կրկին՝ արտահերթ։ Իլհամ Ալիևը ավելի քան 92 տոկոս ձայն էր ստացել։

Քաղաքականություն

Պատահարներ