Բաշկիրիայում դեռահասին գետի հոսանքը տարել է

Բաշկիրիայում փնտրում են 14-ամյա դեռահասի, որին գետի հոսանքը տարել է։ Այս մասին հայտնում է Mash Batash Տելեգրամյան ալիքը:


Տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Ուֆա քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Կալինինսկի շրջանի Ինորս շրջանում: Դպրոցականների մի խումբ եկել է ուֆիմկա գետ` լողալու, և դեռահասներից մեկը ցատկել է ջուրը։ Դրանից հետո նա լողացել է դեպի խորքերը և կորել տեսադաշտից։


Հաղորդվում է, որ անչափահասին  հոսանքն է տարել։ Նրան փնտրում են արդեն մեկ ժամից ավելի, դեպքի վայրում աշխատում են ջրասուզակները։


Մինչ այդ Սանկտ Պետերբուրգի Կոլպինսկի շրջանում 10-ամյա տղան որոշել է լողալ Իժորա գետում՝ Կարմիր փողոցի թիվ 3 տան մոտակայքում, եւ ինչ-որ պահի չի կարողացել լողալ: Արդյունքում տղային ծանր վիճակում տեղափոխել են մանկական հիվանդանոց՝ առանց տեսանելի մարմնական վնասվածքների։





Քաղաքականություն

Պատահարներ