ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մերձմոսկվայն շրջանում փոթորկի պատճառով խախտվել է էլեկտրամատակարարումը

Մոսկվայի մարզի 6 քաղաքային օկրուգներում «Էդգար» փոթորկի պատճառով խափանվել է էլեկտրամատակարարումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» - ն։



Նշվում է, որ ընթանում են վերականգնողական աշխատանքներ:


Մինչ այդ հաղորդվել էր, որ Մոսկվայում ուժեղ քամու հետևանքով պոկվել է մետաղյա թիթեղը: Միջադեպը տեղի է ունեցել Ենիսեյսկայա փողոցում։ Թիվ 17 տրամվայների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։


Քաղաքի փողոցներում լրացուցիչ ներգրավվել են ճանապարհային ծառայությունների պոմպային սարքավորումները, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկվել բնակելի կառույցները քամու պոռթկումներից պաշտպանելու համար:


Ավելի վաղ փրկարարները փրկել էին մոսկվացուն, որը փոթորկի ժամանակ մնացել էր բիոզուգարանում։

Քաղաքականություն

Պատահարներ