Եվրո-2024-ի խաղում Իսպանիան հաղթեց Իտալիային

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Իսպանիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթեց Իտալիայի ընտրանուն։


Խաղը կայացավ գերմանական «Վելտինս Արենա» մարզադաշտում։ Գոլը խփեց իտալացի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին սեփական դարպասին (55):


Հանդիպման արդյունքում Իսպանիան B խմբի առաջին տեղից մտավ փլեյ-օֆֆ՝ վաստակելով 6 միավոր։ Իտալիան ունի 3 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Խմբի մյուս մասնակիցներն Ալբանիայի եւ Խորվաթիայի հավաքականներն են, նրանք վաստակել են 1-ական միավոր։


Եվրոպայի առաջնությունը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Մրցաշարի գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է։

Քաղաքականություն

Պատահարներ