Տիկնիզյանը մերժել է «Զենիթին»

Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» այլեւս մտադիր չէ ձեռք բերել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանին: Այս մասին հայտնում է Metaratings-ը։


Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել համաձայնության գալ ակումբի հետ աշխատանքային պայմանագրի պայմանների շուրջ և որոշում է կայացրել ինքնուրույն դուրս գալ բանակցային գործընթացից:


Նախորդ մրցաշրջանում Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում: Այդ հանդիպումներում նա դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նրա արժեքը, հեղինակավոր Transfermarkt պորտալի գնահատմամբ, կազմում է 6,5 մլն եվրո։ Տիկնիզյանի ներկայիս պայմանագիրը «երկաթուղայինների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Ըստ ԶԼՄ-ների, նրան հավակնում է նաև Մոսկվայի «Սպարտակը»:


Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» խաղացող է դարձել 2021 թվականի ամռանը՝ թիմ տեղափոխվելով ԲԿՄԱ-ից, որի սանն էր: Նա հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում և մասնակցել Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը։


Գարնանը` պաշտպանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշեց Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարում: Նա անցկացրել է երեք հանդիպում՝ աչքի ընկնելով մեկ գոլով։



Քաղաքականություն

Պատահարներ