Դաղստանում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը աճել է

Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո զոհերի թիվը հասել է 9-ի, նրանցից 7-ը իրավապահ է, 25-ը վիրավորվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի երեկոյան Դերբենտում և Մախաչկալայում զինված հարձակումներ են իրականացվել երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհային ոստիկանության կետի վրա։ ՌԴ Դաղստանի քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել «ահաբեկչական հարձակում» հոդվածով։ Ահաբեկչությունների հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է Ռուս ուղղափառ եկեղեցու քահանան և ոստիկաններ։



Քաղաքականություն

Պատահարներ