Պուտինն ասել է, թե ինչից է կախված Ռուսաստանի ապագան

Ռուսաստանի ապագան այսօր մեծապես կախված է զինված ուժերից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ հանդիպմանը:


Նա վստահություն է հայտնել, որ ծրագրված ամեն ինչ կիրականանա։


«Այսօր զինված ուժերից շատ բան է կախված՝ նկատի ունենալով մեր երկրի ապագան։ Հիմնական բաներն այժմ որոշվում են ձեր և ռազմաճակատի ձեր ընկերների կողմից: Չեմ կասկածում, որ այն ամենը, ինչ մենք ծրագրել ենք, կկատարվի»,-ասել է նա:

Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանն ի վիճակի է իրեն ապահովելու այն ամենով, ինչ իրեն անհրաժեշտ է, և այս հարցում կարող է հույսը դնել միայն իր վրա։

Քաղաքականություն

Պատահարներ