Եվրամիությունը կարող է «փակել դռները» Վրաստանի համար

Եվրամիությունը Վրաստանի համար «կփակի միավորման դուռը», եթե այդ երկրի կառավարությունը շարունակի իր քաղաքականությունը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ Խորհրդի նիստին ժամանելուց հետո: Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Վրաստանի ժողովուրդների համար ճանապարհը բաց է դեպի ԵՄ։ Սակայն, եթե իշխանությունները շարունակեն անել այն, ինչ անում են, այդ ճանապարհը կփակվի: Շուտով կարող է սահմանափակվել ֆինանսական աջակցությունը խաղաղության եվրոպական հիմնադրամից, քաղաքական բարձր մակարդակի շփումները, ինչպես նաև ֆինանսական աջակցությունը», - հայտնել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների ԱԳ նախարարների նիստի մեկնարկից առաջ:


Նա հստակեցրել է, որ նման միջոցառումները «չպետք է ազդեն խաղաղ բնակչության վրա»։


Մայիսի 21-ին Բեռլինում Վրաստանի անկախության օրվա ելույթի ժամանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը ծրագրում է Եվրամիության անդամ դառնալ մինչև 2030 թվականը:


Մայիսին Վրաստանի խորհրդարանը վերջնական երրորդ ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։


Ավելի վաղ Վրաստանում կրկին խոսել էին Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու մասին:

Քաղաքականություն

Պատահարներ