Կրակոցներ Բաքվում. կան զոհեր

Բաքվի մերձակայքում գտնվող Շուվելյան գյուղում հրաձգության հետևանքով զոհվել է երեք ադրբեջանցի ոստիկան և մեկ քաղաքացիական անձ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։


Նշվում է, որ բազմիցս դատապարտված և հետախուզման մեջ գտնվող Ալլահվերդիև Ռովշան Օգթայ օղլուն ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին։


Արդյունքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ և երեք ոստիկան։ Ինքը՝ Ալախվերդիևը, վնասազերծվել է:

Քաղաքականություն

Պատահարներ