Նախագահը չի ծրագրում ուղերձով հանդես գալ Սևաստոպոլում և Դերբենտում տեղի ունեցածի առնչությամբ. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հատուկ ուղերձով հանդես գալ՝ կապված Սևաստոպոլում և Դերբենտում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։


Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Ո՛չ, այս պահին՝ ո՛չ», - ասել է խոսնակը, պատասխանելով ողբերգությունների կապակցությամբ ժողովրդին հատուկ ուղերձ հղելու ծրագրի մասին լրագրողների հնչեցրած հարցին:


Ավելի վաղ Պուտինը ցավակցություն է հայտնել Սևաստոպոլում Ուկրաինայի գրոհի և Դաղստանում ահաբեկիչների զինված հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորվածների հարազատներին։

Քաղաքականություն

Պատահարներ