Սարի թաղում 2 եղբայրների են դանակահարել․ ինչ է կատարվել 3-րդ փողոցում. ArmLur

Հունիսի 23-ին Սարի թաղի 3-րդ փողոցում թեժ վիճաբանություն է եղել, երկու եղբայրներին են դանակահարել։ Հայտնում է ArmLur.am-ը:


Հայտնի է դարձել, որ հիվանդանոց են տեղափոխվել 20 տարեկան Ն.Մ-ն եւ 25-ամյա Է.Մ-ն։


Նույն օրը վերոնշյալ փողոցում «Ֆոլկսվագեն»-ը բախվել է «Մերսեդես»-ին, որից հետո վիճաբանության ժամանակ երկու եղբայրների դանակի հարվածներ են հասցրել։


Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարողին հայտնաբերելու ուղղությամբ, նրա ինքնությունը հայտնի է։ Իրավապահները պարզել են, որ Ն.և Է.Մ-ները եղբայրներ են, Ն․Մ-ի վնասվածքը մեջքի հատվածում է, իսկ Է․Մ-ինը ոտքի։ Բժիշկները եղբայրների վիճակները նորմալ են գնահատել։

Քաղաքականություն

Պատահարներ