ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարավային Կորեայում հրդեհի պատճառով 20 բանվոր է զոհվել

Հարավային Կորեայի մարտկոցների գործարանում հրդեհ է բռնկվել, հայտնաբերվել է 20 մարդու մարմին, հայտնում է «Yonhap» գործակալությ


Երկուշաբթի օրը Հարավային Կորեայում լիթիումային մարտկոցների արտադրության գործարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել են հրշեջ ծառայության ներկայացուցիչները:

Յոնհապ լրատվական գործակալությունը հայտնել է, որ գործարանի տարածքում հայտնաբերվել է մոտ 20 դի:

Հրդեհը, որը հիմնականում մարվել էր, տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում  մայրաքաղաք Սեուլից հարավ գտնվող` Հվասոն քաղաքում գտնվող aricell մարտկոցների գործարանում:

Տեղական հրշեջ ծառայության ներկայացուցիչ Կիմ Ջին Յոնի խոսքով՝ հրդեհը սկսվել է այն բանից հետո, երբ պահեստում պայթել է մի շարք կուտակիչ մարտկոցներ, որոնք կազմում էին մոտ 35 000 միավոր:


«Yonhap» գործակալությունը հայտնել է, որ հայտնաբերվել է մոտ 20 մարմին, սակայն Քիմը հեռուստատեսային ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ 9 մարդ զոհվել է, ևս չորսը վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Քաղաքականություն

Պատահարներ