ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան մայրուղին. ինչն է պատճառը

Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան մայրուղին։ Hetq.am-ի փոխանցմամբ Վարդենուտ գյուղի հողատարածքներից 110 հա հողատարածք հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացով պայմանավորված՝ սեփականատերերը բողոքի ակցիա են իրականացնում։


Մարդիկ բողոքում են, որ իրենցից փորձում են գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, վճարելով ընդամենը 300 դրամ 1քմ մետրի համար։ Վարդենուտի բնակիչները ասել են, որ նամակով դիմել են վարչապետին, էկոնոմիկայի նախարարին, բայց պատասխան չեն ստացել։


Բնակիչների տեղեկություններով՝ ընկերությունը մտադիր է այդ վայրում ճոպանուղի, լեռնադահուկային համալիր, էկոգյուղ և ջրամբար կառուցել։

Քաղաքականություն

Պատահարներ