ՈՒԵՖԱ-ն կուժեղացնի Եվրո-2024-ի անվտանգության միջոցառումները Ռոնալդուի պատճառով

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը միջոցներ կձեռնարկի 2024 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին խաղադաշտում ֆուտբոլիստների անվտանգությունն ուժեղացնելու համար: Այս մասին հայտնում է Bild-ը։


Աղբյուրի տեղեկություններով՝ դրա համար առիթ է հանդիսացել Կրիշտիանու Ռոնալդուի 10-ամյա երկրպագուի արարքը, որը «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ է մտել Թուրքիայի դեմ խմբային փուլի երկրորդ տուրի խաղի ժամանակ՝ սելֆի անելու համար:


ՈՒԵՖԱ-ում խոստացել են, որ կավելացնեն անվտանգության աշխատակիցների թիվը, որպեսզի երկրպագուներն այլևս չկարողանան ներխուժել խաղադաշտ:


Խաղն ավարտվել է 3:0 հաշվով: Պորտուգալիայի կազմում գոլեր են ձևակերպել Բերնարդու Սիլվան և Բրունա Ֆերնանդեշը, ում օգնել է Կրիշտիանու Ռոնալդուն: Եվս մեկ գնդակ սեփական դարպասը ուղարկեց Թուրքիայի հավաքականի խաղացող Սամեթ Ակայդընը։




Քաղաքականություն

Պատահարներ