Ադրբեջանին անցած բնակավայրում ական է պայթել. կան տուժածներ

Տավուշի ուղղությամբ հայ–ադրբեջանական սահմանին ական է պայթել, կան վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։


Միջադեպը տեղի է ունեցել Կըզըլհաջիլի գյուղի մոտ, որտեղ ավելի վաղ երկու երկրները սահմանազատում են իրականացրել։


Ականազերծման աշխատանքների ժամանակ վիրավորվել է 4 ադրբեջանցի զինծառայող` 1 սահմանապահ ու ականազերծման գործակալության 3 աշխատակից։ Նրանք հոսպիտալացվել են։