Իրանը լրջորեն պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա

Իրանը պատրաստվում է հարված հասցնել Իսրայելին, իսկ հրթիռային կայանքների տեղաշարժը ցույց է տալիս, որ նա կարող է հարձակում գործել առաջիկա օրերին, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն Թեհրանին խնդրում է չսրել հակամարտությունը, հաստատում է «Wall Street Journal» թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:


«Հանգստյան օրերին (ամերիկացի պաշտոնյաները) սկսել են հետեւել, այն բանին, թե ինչպես է Իրանը զբաղվում արձակման հրթիռային կայանքների տեղափոխմամբ եւ զորավարժությունների անցկացմամբ, ինչը կարող է վկայել այն մասին, որ Թեհրանը պատրաստվում է հարձակումն իրականացնել առաջիկա օրերին», - հաստատում է պարբերականը:


Աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Թեհրանին կոչ են անում չսրել հակամարտությունը և ձգտում են այդ հարցում ստանալ արաբական երկրների աջակցությունը:


Երկուշաբթի ուշ երեկոյան IRNA գործակալությունը հաղորդել Է, որ Իրանի Սպահան քաղաքի հարավային շրջաններում պայթյունի ձայներ են լսվել: Սպահանի նահանգապետի քաղաքականության, անվտանգության և հասարակության հարցերով տեղակալ Մոհամմադ Ռեզա Ջան-նեսարը հայտարարել է, որ Սպահանում լսվող պայթյունների ձայները կապված են եղել զորավարժությունների անցկացման հետ, ավելի ուշ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանում) հաստատել է այդ շրջանում զորավարժությունների անցկացումը:


Չորեքշաբթի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի մահվան մասին Թեհրանում նրա նստավայրի վրա իսրայելական հարվածի հետեւանքով, ուր նա ժամանել էր Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար:


Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և դրան Իսրայելի մասնակցության թեմայով: Իսրայելի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ «չեն արձագանքում ԶԼՄ-ների հաղորդագրություններին» Հանիայի սպանության մասին: Jerusalem Post -ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարին հանձնարարել են չխոսել առաջնորդների սպանությունների մասին։


ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Խանիայի մահն անվանել է բացարձակապես անընդունելի քաղաքական սպանություն, որը սպառնում է տարածաշրջանում հետագա էսկալացիայով:


Քաղաքականություն

Պատահարներ