«Ախմատ» հատուկ նշանակության ուժերի ջոկատը ժամանել է Կուրսկի մարզ

«Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումների ջոկատներից մեկը ժամանել է ՌԴ Կուրսկի մարզ։ Այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումների  հրամանատար գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը։«Թանկագին ընկերներ, ես արդեն գտնվում եմ Կուրսկի մարզում, և «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումների ջոկատներից մեկը գտնվում է այստեղ:


Մենք կամաց-կամաց այստեղ արդեն հաստատվել ենք, կանենք մեր գործը հանուն մեր պետության բարօրության», - Ալաուդինովի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։Ըստ «Ախմատ»-ի հրամանատարի՝ իրադրությունը Կուրսկի մարզում, որտեղ Ուկրաինայի զինված ուժերն անցել են սահմանը, ծայրահեղ չէ։ Նրա պնդմամբ՝ ուկրաինական ուժերը շուտով կոչնչացվեն։ «Ոչ մի ծայրահեղ, ողբերգական բան չի եղել: Այո, հակառակորդը մտել է սահմանամերձ տարածքներ, մի քանի բնակավայրեր գրավված են հակառակորդի կողմից:


Նա փորձում է առավելագույնս առաջ գնալ…. Այնուամենայնիվ, կրկնվեմ, Աստված տա, մոտ ապագայում այս հարցն ավարտվի: Այդ ուժերը կոչնչացվեն, և հատուկ ռազմական գործողությունն այս տարի կավարտվի Ռուսաստանի հաղթանակով», - նշել է գեներալ-մայորը:

Քաղաքականություն

Պատահարներ