«Հըզբոլա»-ի հատուցումը շատ ծանր է լինելու․ Իսրայելը սպառնում է

Իսրայելը սպառնում է անհամաչափ պատասխանի արժանացնել Լիբանանի հարավում գործող իրանամետ «Հեզբոլա» խմբավորման գործողությունները, եթե դրանց հետևանքով քաղաքացիական անձինք զոհվեն։


Այս մասին Իսրայելի կառավարության ներկայացուցիչները զգուշացրել են պաշտոնական Վաշինգտոնին, հայտնում է ամերիկյան Axios կայքը։


«Եվս մեկ սայթաքման դիմաց «Հեզբոլա»-ի հատուցումը շատ ծանր է լինելու, կազմակերպությունն անհամաչափ գին է վճարելու, եթե դրա գործողությունները վնասեն քաղաքացիական անձանց», - նշել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։



Քաղաքականություն

Պատահարներ