Ռուսասստանի և Իրանի նախագահները կհանդիպեն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի ԲՐԻԿՍ գագաթաժողովին Կազանում, նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։


«Այո, կարծում եմ, նա կմասնակցի ԲՐԻԿՍ գագաթաժողովին Կազանում։ Հիմա մենք զբաղվում ենք այդ այցի պատրաստմամբ, որպեսզի այն օգտակար եւ հաջող լինի մեր երկկողմ հարաբերությունների համար,- ասել է դեսպանը՝ պատասխանելով համապատասխան հարցին։- Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, նախատեսված է հանդիպում Ռուսաստանի նախագահի հետ, ինչպես նաեւ երկկողմ հանդիպում այլ ղեկավարների, իրանական համայնքի հետ եւ ելույթ գագաթաժողովում»։


2024թ. հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ում նախագահությունն անցել է Ռուսաստանին, այն կշարունակվի մինչեւ տարեվերջ եւ կներառի ավելի քան 200 միջոցառումներ, որոնք լայն թեմատիկա ունեն։ Նախագահության գլխավոր իրադարձությունը կդառնա ԲՐԻԿՍ գագաթաժողովը 2024թ. հոկտեմբերին Կազանում։ Իրանը ԲՐԻԿՍ-ին միացել է 2024թ. հունվարի 1-ից։