ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1 մլն մարդ Է տուժել Չինաստանում «Յագի» սուպերթայֆունից

Չինաստանի հարավում «Յագի» թայֆունի հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 95-ը, ավելի քան 1,2 միլիոնը հայտնվել է աղետի գոտում, շաբաթ օրը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Յագի» թայֆունը ուրբաթ օրը հասել է չինական կղզու Հայնան նահանգի ափ, իսկ ավելի ուշ՝ հարավային Գուանդուն նահանգ՝ իր հետ բերելով փոթորկոտ քամիներ և անձրևներ: Թայֆունը լուրջ վնասներ է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին. հարավային շրջանների բազմաթիվ բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության, տեղի են ունեցել կապի ընդհատումներ, բազմաթիվ շենքեր վնասվել են։