Ուկրաինական դրոնները կարող են խոցել Ռուսաստանի ռազմական օբյեկտները մինչև 1800 կմ հեռավորության վրա. Բուդանով
Ուկրաինական արտադրության անօդաչու սարքերը, որոնց վրա աշխատում են, մասնավորապես, հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչները, արդեն թույլ են տալիս խոցել ռուսական ռազմական օբյեկտները մինչև 1800 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը։ Տեղեկատվությունը փոխանցում է nv.ua-ն:
«Ռուսաստանի բոլոր ենթակառուցվածքները, որոնք աշխատում են պատերազմի համար, կորուստներ են կրում և կրելու են։ Չէ որ իրենը պաշտպանելու փոխարեն Ռուսաստանն ընտրել է չհրահրված պատերազմի և ինքնիշխան պետության հողերի վրա հարձակման կեղծ ուղին», — ասվում է հաղորդագրության մեջ։
Բուդանովի խոսքով՝ ստորաբաժանումները մշտական հիմունքներով ներգրավված են բարդ մարտական առաջադրանքների կատարմանը Ինչպես շփման գծում, այնպես էլ սահմանազատման գծից այն կողմ: