Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարն արձագանքել է Արարատ Միրզոյանին

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X սոցցանցում գրել էր, որ «անհամբերությամբ սպասում է Ուկրաինայի նոր նախարար Սիբիգայի հետ հանդիպմանը»։


Ի պատասխան, Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարը, գրել է. «Հայաստանի և Ուկրաինայի միջև կառուցողական և կարևոր համագործակցության շարունակությունը մի շարք նոր ձեռքբերումներ կբերի»: