Հայաստանի արդյունքը լավագույնն է. հաղթանակի հետագիծը...
Ազգերի լիգայի C դիվիզիոնում Հայաստանի ազգային հավաքականը 4:1 հաշվով հաղթելով Լատվիային գլխավորեց 4-րդ ենթախումբը: Մեր հիմնական մրցակիցը` Հյուսիսային Մակեդոնիան մրցակցի հարկի տակ երկու միավոր կորցրեց, ոչ-ոքի 1:1 խաղալով Ֆարերյան Կղզիների հետ:
Այս պահին Հայաստանի ցուցանիշը լավագույնն է, ոչ միայն ենթախմբում այլև Ազգերի լիգայի C դիվիզիոնում, որտեղ ընդգրկված են 16 հավաքականներ: Մասնավորապես, այդ 16 հավաքականներից մեկնարկային տուրում բացի Հայաստանից խոշոր հաշվով հաղթել է միայն Ռումինիան, որը 3:0 հաշվով առավելության է հասել Կոսովոյի նկատմամբ:
Խփած գնդակների ցուցանիշով սակայն մերոնք գերազանցում են ռումինացիներին: Ի դեպ, Հայաստանի հավաքականը միակն է C դիվիզիոնում, որն առաջին տուրում 4 գնդակ է խփել:
Հիշեցնենք, որ երեք օր անց Հայաստանի հավաքականը խմբային փուլի երկրորդ հանդիպումը կանցկացնի, Սկոպյեում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ: