Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները. Ով է լավագույնը
Հեղինակավոր «Whoscored» պարբերականի վարկածով Ազգերի լիգայի խմբային փուլի Հայաստան-Լատվիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը` մեր ազգային թիմի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն է: Նա արժանացել է բավական բարձր` 8.45 գնահատականի: Հիշեցնենք, որ Սելարայանը խփել էր Հայաստանի հավաքականի 3-րդ գոլը:
Լատվիայի դեմ մրցավեճում տպավորիչ խաղով աչքի ընկած մեկ այլ կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն այս հաշվարկում երկրորդն է` 7.86 միավորով: Երրորդ տեղում է Հայաստանի հավաքականի 4-րդ գոլի հեղինակ Էդուարդ Սպերցյանն է 7.79 գնահատականով: