Լոնդոնը թույլ կտա Storm Shadow հեռահար հրթիռներ արձակել Ռուսաստանի թիրախների ուղղությամբ
Լոնդոնը որոշել է թույլ տալ Ուկրաինային «Storm Shadow» հեռահար հրթիռներ արձակել Ռուսաստանի թիրախների ուղղությամբ, գրում է The Guardian-ը` վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրներից ստացված տեղեկությունները։
Այնուամենայնիվ, թերթը նշում է, որ այդ մասին դժվար թե հայտարարվի ուրբաթ Վաշինգտոնում Ջո Բայդենի հետ Քիր Սթարմերի հանդիպմանը։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ միասին այցելել էր Ուկրաինա, ավելի վաղ հայտնել էր ուկրաինական կողմի հետ հեռահար հրթիռների կիրառման վերաբերյալ քննարկումների մասին, բայց առայժմ միայն խոստացել էր իր լսածը փոխանցել Բայդենին։