Բագրատ Սրբազանը հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ հայտնում է Սրբազան պայքար տելեգրամյան ալիքը․


«Սրբազան պայքարի՝ 2024թ. սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահմերգային համալիրում կայանալիք մեծ հավաքին ընդառաջ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է հայաստանյան և արցախյան քաղաքական դաշտի ուժերի, կուսակցությունների, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ:


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ` վերջինի գրասենյակի կողմից ներկայացված հարգելի պատճառներով, հանդիպում դեռևս չի եղել»:


Հիշեցնենք, որ երեկ «Հայկական ժամանակը» երեկ տեղեկություն էր տարածել, որ Բագրատ Սրբազանը պատգամավոր Արթուր Սարգսյանի հետ այցելել է Սերժ Սարգսյանի առանձնատուն և նրա հետ քննարկել իր գլխավորած շարժման ռազմավարության հետ կապված հարցեր: