Բայրամովը խոսել է «խաղաղության հաստատման կայուն գործընթացին սպառնացող գործոններից»

Նա ընդգծել է, որ «Հայաստանի Սահմանադրության մեջ առկա են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ», ինչպես նաև կրկին շեշտել է ՀՀ ռազմականացումը տարածաշրջանում, որն իբր «խաղաղության հաստատման կայուն գործընթացին սպառնացող հիմնական գործոններից են»։



Բայրամովը Լյուքսեմբուրգի արտգործնախարարին մանրամասն տեղեկացրել է նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի մասին։


Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։



2024 թվականի սեպտեմբերի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բեթելի միջև։