Դա Հայաստանի ընտրությունն է, և այդ ընտրությունը նրանց ձեռնտու չէ․ Հաջիզադե

Իրանի միջով հաղորդակցությունների բացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։


Ըստ նրա՝ Հայաստանը «խեղաթյուրում է» նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, որը հաղորդակցությունների բացման կոնկրետ պարտավորություններ է պարունակում։


«Մենք ցավում ենք դրա համար: Եռակողմ փաստաթղթի 9-րդ կետը պարունակում է կոմունիկացիաների բացման վերաբերյալ կոնկրետ պարտավորություններ։ Եթե Հայաստանը պնդի իր ներկայիս դիրքորոշումը, Ադրբեջանն այլընտրանքային տարբերակներ ունի։ Դրանցից մեկը Իրանի միջոցով հաղորդակցությունների անցկացումն է։ Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվում։ Եթե Հայաստանը շարունակի ինքնամեկուսացման քաղաքականությունը, ապա դա իր սեփական ընտրությունն է։ Եվ այդ ընտրությունը նրանց ձեռնտու չէ»,-ասել է Հաջիզադեն։