Ռուսաստանյան IT ոլորտում սկսում է կոլապսը

Այսօրվանից ուժի մեջ են մտնում ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ ըստ որոնց Միացյալ Նահանգներն արգելել է իր քաղաքացիներին և ընկերություններին Տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված մի շարք ծառայություններ մատուցել Ռուսաստանի տարածքում:


Դրանից հետեւում է, որ արգելքի տակ են հայտնվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում խորհրդատվական, IT-աջակցության ծառայությունները։


Ռուսաստանը կլքեն Sentry, Recraft, Notion, Wix, Hubspot, Coda, Miro, ClickUp և տասնյակ այլ ծառայություններ։


Ցուցակից գրեթե բոլոր ծառայություններում հաշիվները կարգելափակվեն, իսկ բոլոր նախագծերը, ֆայլերը և կայքերն ընդմիշտ կջնջվեն։


ՏՏ մասնագետներն արդեն պատրաստվում են անջատել այնպիսի ծառայություններն, ինչպիսիք են Google-ը, Figma-ն և Zoom-ը:


Անցյալ շաբաթ Ռուսաստանից օգտվողները բախվել են Gmail-ում նոր հաշիվներ գրանցելու խնդրին՝ ռուսական հեռախոսահամարներով: Google-ն է նաև խնդիրներ ստեղծել և ռուսական լրատվամիջոցները գրում են որ չի մեկնաբանվում, թե ինչ սահմանափակումներ կարելի է ակնկալել ապագայում: