ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրայր Թովմասյանի գործով նիստին դատավորի «աչքը կպել» էր

Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քնել էր։


Իսկ այդ ընթացքում ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն իր ճառում հիմնավորում էր, թե ինչու պետք է իր դեմ հարուցված քրեական գործը կարճվեր ու քրեական հետապնդումը դադարեցվեր։


Նրան քնից հանեցի Թովմասյանն ու նրա պաշտպան Արամ Օրբելյանը՝ առաջարկելով մի քանի րոպե ընդմիջում հայտարարել։ Դատավորը թույլ չտվեց ընդմիջում անել՝ ասելով, որ պատրաստվում է ժամը 14։00-ին ընդմիջում հայտարարել։