Լեոնիդ Նեվզլինը հերքում է. Ռուս գործարարը դիմել է Լիտվայի ոստիկանություն

Ռուս գործարար Լեոնիդ Նեվզլինը դիմել է Լիտվայի ոստիկանություն, Վիլնյուսում ընդդիմադիր գործիչ Լեոնիդ Վոլկովի նկատմամբ հարձակումը կազմակերպելու մեջ իրեն մեղադրելու կապակցությամբ:



Նախօրեին Ալեքսեյ Նավալնիի թիմը հայտարարել էր, որ մեկ այլ ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկու մերձավոր, հայտնի գործարար Լեոնիդ Նեվզելինն է կազմակերպել Վոլկովի նկատմամբ հարձակումը Վիլնյուսում:


Նեվզլինը ոստիկաններին հայտնել է, որ իրավաբան Անատոլի Բլինովը սադրիչ եղանակով փորձել է տպավորություն ստեղծել, որ ինքն է կազմակերպել Վոլկովի նկատմամբ հարձակումը:


Նեզվլինը հայտարարել է նաև, որ որևէ առնչություն չունի ընդդիմադիր ակտիվիստի նկատմամբ ոտնձգության հետ: