Մեդվեդեւն ակնարկել Է Կիեւին միջուկային հարվածի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է Արևմտյան պաշտոնյաների հայտարարություններն Ուկրաինայում հակամարտության ընթացքում միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին:


Նրա տվյալներով՝ արևմտյան պետությունների և կառավարությունների ղեկավարները շատ են խոսում այն մասին, թե ինչպես կարող են հետագայում զարգանալ իրադարձություններն Ուկրաինայում։ Նրանք կարծում են, որ Ռուսաստանը չի համարձակվի միջուկային զենքով պատասխանել։


«Ռուսները շատ են խոսում զանգվածային ոչնչացման զենքով պատասխան տալու մասին, բայց ոչինչ չեն անում։ Դրանք պարզապես «բանավոր միջամտություններ» են: Ռուսները չեն հատի գծերը. նրանք պարզապես վախեցնում են», - մեջբերել է Մեդվեդևն արևմտյան ներկայացուցիչների խոսքերը։


Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է, Արեւմուտքում կարծում են, որ Մոսկվային միջուկային հակամարտություն պետք չէ, այն կարող է կորցնել «գլոբալ հարավի» աջակցությունը: Միջուկային հակամարտությունը, ընդգծել Է Մեդվեդեւը, իսկապես ոչ մեկին պետք չէ, քանի որ դա «վատ պատմություն է՝ ծանրագույն ելքով», չափազանց բարդ որոշում՝ անդառնալի հետեւանքներով։


«Սակայն անգլոսաքսոնականները չեն ուզում ընդունել մի բան՝ ցանկացած համբերության վերջը գալիս է», — նախազգուշացրել է Մեդվեդևը։

Արդյունքում, նշել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը, կարող են հաստատվել արեւմտյան վերլուծաբանների կանխատեսումները, որոնք զգուշացրել են, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, կարող է միջուկային հարված հասցնել: