Օրվա լրահոս

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը Հայաստանի իշխանություններից տեղեկացվել է հունիսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու՝ Հայաստանում գտնվելու մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Մեր կազմակերպությունը հետևում է այդ միջադեպին և կապի մեջ է իշխանությունների հետ: Նման դեպքերում մեր կազմակերպությունը այցելության հնարավորություն է խնդրում իշխանություններից, որպեսզի կարողանա ծանոթանալ անձի պահման պայմաններին, կարողանա օգնել հաստատել կապը հարազատների հետ, և այնուհետև, եթե կողմերը համաձայնության գան և եթե տվյալ անձը նման ցանկություն հայտնի, կարող ենք աջակցել նաև անձի վերադարձման գործընթացը»,-ասաց նա: Հարցին, թե տեղյա՞կ են՝ ով է այդ կինը և ինչ շարժառիթներով է անցել սահմանը, նա ասաց, որ նման ինֆորմացիա չի կարող հաղորդել:

Վերջին նորություններ