Օրվա լրահոս

Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միությունը Մենդելեեւի աղյուսակում 4 նոր տարր կավելացնի, որոնցից մեկը կանվանակոչվի համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի քիմիկոսի անունով:
Նիհոնիում, մոսկովիում, թենեսին եւ օգանեսոն (118-րդ էլեմենտ) տարրերից վերջինը Յուրի Հովհաննիսյանի անունով է, ով «մեծ ներդրում ունի գերծանր քիմիական տարրերի հայտնաբերման եւ ուսումնասիրման գործում»
Հայտնի է նաեւ, որ մոսկովիումը Մոսկվայի ռեգիոնի պատվին է անվանակոչվել, որտեղ հենց փորձեր են իրականացվել` քիմիական տարրը հայտնաբերելու նպատակով:
Նիհոնիումը Ճապոնիայի անունից է, որտեղ եւ հայտնաբերվել է, իսկ Թենեսսին` ԱՄՆ Թենեսի նահանգի անունից:
Յուրի Հովհաննիսյանը ծնվել է 1933 թվականին Դոնի Ռոստովում: Խորհրդային հայտնի գիտնական է, միջուկային ֆիզիկայի մասնագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ:

Վերջին նորություններ