Ահազանգ՝ CNN–ի շենքում 5 պայթուցիկ սարք կա
Նյու Յորքի ոստիկանությունը տարհանել է CNN–ի Time Warner Center գրասենյակի աշխատակիցներին՝ ռումբի առկայության մասին հեռախոսազանգի պատճառով: Ինչպես Twitter–ի իր էջում գրել է լրագրող և մեկնաբան Դոն Լեմոնը՝ անհայտ անձը զանգահարել է ու ասել, որ հեռուստաընկերության շենքում հինգ պայթուցիկ սարք կա: «Մեզ տարհանեցին ուղիղ եթերով հեռարձակվող իմ շոուի հենց սկզբից»,–գրել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը պարբերաբար CNN-ին քննադատում է իր մասին «կեղծ լուրերի» տարածման համար, տարհանումից հետո Twitter–ի իր էջում գրել է. «Կեղծ լրատվամիջոցներն ազգի թշնամին են»:

Քաղաքականություն

Պատահարներ