Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. տուժածը հոսպիտալացվել է
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Թ. Գ., ծնված 1977թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու կողաշրջվել: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի մասին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:59-ին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև «Արմենիա» ՀԲԿ: Փրկարարները ավտոմեքենան հոսանքազրկել են ու կատարել հովացման աշխատանքներ:

Քաղաքականություն