Դանակով տղամարդն ավտոբուս է առևանգել և մխրճվել ամբոխի մեջ. 5 մարդ մահացել է
Չինաստանում հինգ մարդ է մնացել ավտոբուսի անիվների տակ։ Ինչպես հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ դանակով զինված տղամարդը գողացել է ավտոբուսը Ֆուցզյան նահանգում և մխրճվել բազմության մեջ։ Վրաերթի հետևանքով տուժել է 21 մարդ։ Չարագործը տեղում ձերբակալվել է։ Շարժառիթները պարզվում են։

Քաղաքականություն