Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը վաղը որոշ ժամանակով փակ է լինելու
Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» ՍՊԸ ծրագրի ղեկավարի կողմից ստացված տեղեկության համաձայն՝ Մ-6 Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 1-ին կմ-ին առկա է քարաթափման վտանգ: Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ս.թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով վերոնշյալ ճանապարհահատվածը որոշ ժամանակով փակ է լինելու երթևեկության համար:

Քաղաքականություն