Հայաստանում եղանակը կտրուկ ցրտելու է
ՀՀ տարածքում դեկտեմբերի 26-ին տեղումներ չեն գրանցվի։ Առանց տեղումների եղանակ կլինի նաև դեկտեմբերի 29-ի ցերեկը և 30-ին։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Դեկտեմբերի 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Քաղաքականություն